ՀՀ ոստիկանության կողմից որևէ նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը

Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում՝ www.policemonitoring.org, զետեղվել է հրապարակում, ըստ որի` 31.07.2016 թ. դիտորդների խումբը, երբ ցանկացել է մոնիթորինգ իրականացնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում, հանդիպել է խոչընդոտի` հարակից տարածքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից փակված լինելու հետևանքով:

ՀՀ ոստիկանության կողմից որևէ նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ կամ այնտեղ պահվող անձանց հարազատների կողմից հանձնուքներ փոխանցելուն: ՁՊՎ-ի հարևանությամբ գտնվող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ իրականացվել են միջոցառումներ և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հուլիսի 31-ին ժամանակավորապես դադարեցվել է տեղաշարժը:

Ներկայումս արգելքները վերացել են և ազատ տեղաշարժը վերականգնված է:

ՀՀ ոստիկանություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել