Հուլիսի 31-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և հանդիպել է այնտեղ ուրբաթ օրը Երևանում տեղի ունեցած բախումների ընթացքում տուժած Ա1պլյուս-ի լրագրողի հետ։ Ազատ արտահայտվելու կարևորությունը ԵՄ հիմնարար իրավունքներից է և պետք է այնպես անել, որ լրագրողները կարողանան կատարել իրենց աշխատանքն առանց որևէ սահմանափակումների։ Հղում է կատարվել շաբաթ օրը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերենիի մամուլի խոսնակի հայտարարությանը։
Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ի ֆեյսբուքյան էջից:
Իրավաբան.net