Քաղաքացիական ակտիվիստ, վերջին օրերին տեղի ունեցած ցույցերի Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նրա իրավունքների պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ այսօր նրան ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել (պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով):
Փաստաբանը փոխանցեց, որ Անդրիաս Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և կարծում է, որ այս ամենը քաղաքական հետապնդման հետևանք է:
Նախաքննական մարմնի միջնորդությամբ դատարանը պետք է որոշի՝ Ղուկասյանի կալանքի հարցը:
Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել էր Սարի թաղի վերջին բախումների ժամանակ՝ հուլիսի 29-ին, փաստաբանը փոխանցել է մեզ, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, մահակներով հարվածել են Ղուկասյանի ծնկներին:
Իրավաբան.net