«Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել այսօր 08։15-ին: Խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»,- նշված է հայտարարությունում:
Իրավաբան.net