Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մասնակցությամբ դատախազ`Մարտիրոսյանի քննեց քրեական գործը ըստ մեղադրանքի Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. օգոստոսի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, Արտակ Վոլոդյայի Կարապետյանի հետ միասին, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, Տերյան փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Վոլոդյա Գրիգորյանի և Դավիթ Մելիքյանի նկատմամբ, կապված նրանց կողմից իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ, գործադրել են նրանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` Տիգրան Առաքելյանը բռունցքով հարվածել է Դավիթ Մելիքյանի պարանոցին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճանկռվածքի ձևով մարմնական վնասվածք, իսկ Արտակ Կարապետյանը քաշել պոկել է նրա ուսադիրն ու տարբերանշանը:
Դատական նիստին ներկայացել են մեղադրող Մարտիրոսյանի պաշտպաններ` Վահե Գրիգորյանի, Ստեփան Ոսկանյանի, և գործով ամբաստանյալները, և դատական նիստին չեն ներկայացել տուժողները, բայց, դատարանը լսելով կողմերի կարծիքը, շարունակցեց դատական նիստը: Պաշտպանների կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք և դատարանից նրանք խնդրում են բեկանել Տիգրան Սամվելի Առաքելյանի /ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316 հոդ.1-ին և 2-րդ մասերով, ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով – ազատազրկում 6 տարի ժամկետով / , Արտակ Վոլոդյայի Կարապետյանի /ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316 հոդ.1-ին մասով , ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով – ազատազրկում 3 տարի ժամկետով / , Սարգիս Ռուբենի Գևորգյանի /ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով – ազատազրկում 2 տարի ժամկետով / և Դավիթ Հայկազի Քիրամիջյանի /ՀՀ քր. օր-ի 258 հոդ. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ազատազրկում 2 տարի ժամկետով / վերաբերյալ 20.07.2012թ. դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ` հռչակելով ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի անմեղությունը իրենց մեղսագրվող հանցավոր արարքների կատարման մեջ` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Պաշտպաններ դատաքննության ժամանակ բողոքը հիմնավորում էին նրանով, որ դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական նորմերի խախտում, Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը ներկայցրեց, որ առաջին ատյանի դատարանը խախտել է մրցակցության սկզբունքը, դատավճիռը հիմնված է միայն զուտ ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչի բողոքում ներկայացրեց, որ տեղի է ունեցել նյութական և դատավարական խախտում, նշեց, որ պաշտպանական ճառի ժամանակ Սարգիս Գևորգյանին դատարանը թույլ չի տվել ներկայացնել իր պաշտպանական ճառը, և վերջին խոսքը: Եվ ավարտելով պաշտպանների վերաքննիչ բողոքը դատարան անցավ մեղադրող կողմին լսելուն, սակայն փաստաբան Ս.Ոսկանյանը մեկ այլ դատարանում ուներ դատական նիստ, ուստի այօրվա դատաքննությունը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին ժամը 13.00-ին:
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան. net