Այսօր` սեպտեմբերի 28-ին, ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում`դատավոր Էդվարդ Նահապետյանի նախագահությամբ հետաձգվեց նախնական դատական նիստն ըստ հայցի Հասմիկ Մնացականյանի` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցվորը դատարանին միջնորդեց հետաձգել նիստը` իր փաստաբանի բացակայության պատճառով: Դատարանը բավարարեց միջնորդությունը և նախնական դատական նիստն հետաձգվեց մեկ այլ հերթի:
Մինչև դատական նիստն հետաձգելը նախագահող դատավորը վարչական դատավարության ընթացակարգի համաձայն պարզեց դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների և այլ անձանց ինքնությունը:
Սույն գործով պատասխանող` ՀՀ Կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտենի Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը չէր ներկայացել նախնական դատական նիստին, չնայած որ նախապես պատշաճ ծանուցված է եղել:
Հանրային թղթակից Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net