Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:
Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին: