Ալեք Ենիգոմշյանին ձերբակալել են

Երեկ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպանությունը ստանձնած, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալավածների պահման վայրում: Պաշտպանի խոսքով, խախտվել են նրա մի շարք իրավունքներ, դիմել են օմբուդսմենին, որպեսզի ֆիքսվեն այդ խախտումները:

Այս պահի դրությամբ փաստաբանը մանրմասներ չհայտնեց, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել և ինչ խախտումներ են եղել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել