ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչությանից: