Հուլիսի 24-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում գտնվող պոմպակայանում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող «Երևան Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պոմպակայանի վրա կառուցված խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.36-ին, մարվել՝ 23.48-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 25 քմ և 6 գմ մալուխ, ջերմահարվել է մոտակայքի ավտոտնակի երկաթյա պատը՝ 12 քմ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից։
Իրավաբան.net