Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պարգևատրվել են

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել` հանրապետության գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարներին պարգևատրելու համար:

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները`
Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարներին պարգևատրել 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել