Քսաներկու ժամ է, որ Սասնա ծռեր խմբավորման անդամները սնունդ չեն ստացել: Քիչ առաջ Խորենացի փողոցում ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա նաև հայտնեց, որ ՊՊԾ գնդում գտնվողները զրկված են էլեկտրաէներգիայից, բացի այդ այնտեղ կա վիրավոր ու տևական ժամանակ է, ինչ նրան բժիշկ չի մոտենում.
«Այս ամենը արվում է այն բանից հետո, երբ երեկ ազատ արձակվեցին բոլոր պատանդները: Ի բողոք այս վերաբերմունքին, քիչ առաջ այդ տարածքում վառվեց ոստիկանական «Գազել»»,- նշեց պարոն Ենիգոմշյանը:
Իրավաբան.net