Նոր բանակցողը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանի մաքսատան պետն է. կենսագրություն

Քիչ առաջ Ա1+-ի փոխանցմամբ հայտնի դարձավ, որ Վիտալի Բալասանյանի փոխարեն ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի և իշխանությունների միջև, որպես բանակցող հանդես կգա Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: Իրավաբան.netը ստորև ներկայացնում է նոր բանակցող Աշոտ Մինասյանի կենսագրությունը:

 Ծնված

1 հունվարի 1960 թ., ք. Սիսիան:

Կրթություն

  • 1967-1977 թթ. – սովորել է Սիսիանի շրջանի գ.Լծենի ութամյա, ապա Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
  • 1981-1985 թթ. – սովորել է Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտում։
  • 2004-2008 թթ. – սովորել է Օրենբուրգի միջազգային իրավաբանական ակադեմիայում։

Աշխատանքային գործունեություն

  • 1981-1991 թթ. – աշխատել է «Արփա-Սևան» շինարարական վարչությունում որպես հորատող բանվոր։
  • 1998-1999 թթ. – «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՀ «Երևան» կայարան դուստր ձեռնարկության տնօրեն։

Զինվորական ծառայությունը

  • 1978-1980 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1992-1993 թթ. – Թիվ 226 առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ։
  • 1993-1994 թթ. – ՀՀ ՊՆ թիվ 80046 զորամասի հրամանատար, ապա թիվ 60913 բրիգադի հրամանատարի տեղակալ։
  • 1997-1998 թթ. – ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի նախագահ։

Մաքսային ծառայությունը

  • 1994-1997 թթ. – ՀՀ Մաքսային վարչության Զանգեզուրի տարածաշրջանային մաքսատան պետ։
  • 2003-2006 թթ. – ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ։
  • 2006-2016 թթ. – ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ։

Պարգևներ և կոչումներ

  • ՀՀ ԶՈՒ գնդապետ։
  • Մաքսային ծառայության գնդապետ։
  • «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան(2012)։
  • ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ երկրորդ աստիճան» շքանշանով։
  • Արիության մեդալ։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ(2009)։
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60 տարին» հոբելյանական մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի» անվան մեդալ։
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ «1992-1994 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
  • ՀՀ ՊՆ «50 տարի 1945-1995» հուշամեդալ։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ։
  • ՀՀ պատվավոր մաքսային ծառայող։
  • ՌԴ սահմանապահ զորքերի «Համագործակցություն» մեդալ։
  • Արցախի մայրության կոմիտեի «Մայրական երախտագիտություն» պարգև։
  • ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյանվ» շքանշան։

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ

  1. Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  2. Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Լուսանկարը` vorotan.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել