Մանրամասներ՝ Մյունխենում տեղի ունեցած զանգվածային սպանության վերաբերյալ

Ոստիկանությունը հետաքննություն է սկսելֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ վերաբերյալ, ում կողմից McDonald’s-Ի անվճար սնունդ է առաջարկվել, և հենց այս սննդի կետի մոտակայքում էլ զինված անձը սպանել է իր առաջին ինքը զոհին: Գրում է Daily Mail-ը:

Գերմանիայի Մունիխ քաղաքի Օլիմպիկ պարկի տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից և կատարվում են լայնածավալ ոստիկանական գործողություններ: Հենց այս հատվածում է 18-ամյա իրանցին կրակ բացել արգ սննդի ռեստորանի ուղղությամբ, այնուհետև թիրախավորել է Մոսաչ թաղմասում մարդաշատ մոլում առևտուր անողներին:

Մարդասպանի մարմինը հայտանաբերվել է դեպքի վայրից կես մղոն հեռավորության վրա, որտեղ նա ինքնասպան է եղել: Ոստիկանությունն այժմ վստահ է, որ նա միայնակ է եղել, թեև երեկ կասկածներ կային, որ կրակ բացողները երեքն են եղել:

Ոստիկանության կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ նշվել է, որ մարդասպանը իրանցի է, ով Մունիխ էր տեղափոխվել ավելի քան երկու տարի առաջ: Կրակոցների հետևանքով 21 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են և պայքարում են կյանքի համար, 16-y դեռևս բուժում են ստանում:

Ահաբեկված ականտեսները պատմել են, որ մարդասպանը, մինչ երեխաների վրա կրակելը, բղավել է՝ ես գերմանացի եմ, Ալահ Ակբար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել