Թիկունքի անդորրը պահպանել ու պահպանում է մեր այսօրվա ոստիկանը. Մ. Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր հաշվում կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր խոսում էի սահմանում ծառայություն իրականացնող ընկերներիցս մեկի հետ, հետաքրքրվեցի իրավիճակից: Գիտեք ինչ պատասխանեց. իրենց մոտ ամեն ինչ նորմալ է և կշարունակվի նորմալ լինել, եթե թիկունքից հարված չունենան: Իսկ թիկունքի անդորրը պահպանել ու պահպանում է ոստիկանը. մեր այսօրվա ոստիկանը, որ որոշ անձինք չգիտես ինչ չարությամբ են լցված նրա հանդեպ: Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելով ձեռք եք բարձրացնում պետության, ձեր երեխաների, հարազատների վրա: Ոստիկանությանը ներկայացնում եք ժողովրդի վրա քար նետող, այն դեպքում, երբ ինքներդ համոզված եք, որ այդպես չէ, որ այսօրվա ոստիկանը հանդուրժող է, որ այսօրվա ոստիկանը ձեռք է մեկնում քաղաքացուն, լսում նրան: Իսկ ոստիկանին կյանքից զրկողին հերոսացնում, արդարացնում նրա քաայլերը ինչ-որ գաղափարներով: Մի խարխլեք պետկանության հիմքերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել