Վարչապետի որոշմամբ նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:

Մուշեղ Վիլիկի Ղազարյանը ծնվել է 1962թ. սեպտեմբերի 3-ին Երևանում:
1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որակավորումը` իրավաբան:
1980-1982 թթ.` ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1988-1994 թթ.` աշխատել է Երևանի երաժշտական ընկերության արդյունաբերական կոմբինատում` որպես արտադրության պետ:
1990-1994 թթ.` մասնակցել է արցախյան ազատամարտին:
1992-1994 թթ.` ՀՀ ՊՆ Զ/Մ հրամանատարի մարտական գծով գլխավոր խորհրդական:
1994-1996 թթ.` Երևանի կոնյակի գործարանի Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ներկայացուցչությունում` որպես գլխավոր տնօրեն:
1996-1998 թթ.` ՀՀ ՊՆ կարգապահության բաժնի պետ:
1999-2004 թթ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի տնօրեն:
2004-2005 թթ.` ՀՀ ԱԻՎ քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար:
2005-2007 թթ.` ՀՀ ԱԻՎ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ:
2007-2014 թթ.` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 17-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ:
2016 թ. հուլիսի 18-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:

Պարգևատրվել է՝
– ՀՀ ՊՆ «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով /1996/
– ՀՀ Նախագահի «Մարտական ծառայության» մեդալով /1997/
– ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով /2002/
– ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով /2004/
– ԼՂՀ «Մայրություն» , «Մայրական երախտագիտություն» մեդալով /2006/
– Արծիվ մահապարտների միության կողմից «Վազգեն Սարգսյան» շքանշանով /2007/
– ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով /2008/
– «ՅՈՒՆԵՍԿՈ», Համագործակցության մեդալով /2008/
– ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով /2010/
– ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով /2012/
– ԼՂՀ նախագահի կողմից` «Մարտական ծառայություն» մեդալով/2012/
– ՀՀ Ոստիկանության «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով /2012/
– ՀՀ ԱԻՆ «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով /2012/
– ԵԿՄ վարչության նախագահի կողմից «5-րդ բրիգադ 20 տարի» մեդալով /2012/
– Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամ, «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով/2013/
– Երևանի քաղաքապետի կողմից` «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով /2013/
– ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով /2013/
– ԼՂՀ ՊՆ «Պաշտպանության բանակի» հուշամեդալով /2014/
– ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով /2014/
– ԵԿՄ վարչության նախագահի կողմից` «5-րդ բրիգադ» հուշամեդալով /2014/
– Երևանի քաղաքապետի կողմից` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով /2014/
– Արցախի ազատամարտիկների միության կողմից` «Հայրենյաց պաշտպան» մեդալով /2014/

Ամուսնացած է, ունի չորս երեխա և երկու թոռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել