Իրավիճակը Խորենացի փողոցում

Այս գիշեր բավականին լարված է անցել Խորենացի փողոցում: Նախ ուշ երեկոյան բախումներ սկսվեցին ոստիկանների և հավաքվածների միջև, ինչի հետևանքով ավելի քան հիսուն հոգի դիմել է բուժօգնության, երկու հոգի՝ հիմնականում գազային թունավորումներից ստացած վնասվածքներով:

Բախումների պատճառը զինված խմբի անդամներին սնունդ փոխանցելու առաջարկին  ոստիկանների կողմից բավարար պատասխան չտալն էր:

Իսկ գիշերը ժամը չորիսց հետո ոստիկանությունը երկու անգամ զգուշացրեց հավաքվածներին, որ հավաքն ապօրինի է և չհեռանալու դեպքում ուժ կկիրառվի: Զգուշացումներից հետո գրոհ սկսվեց և հավաքվածներին ցրեցին ոստիկանները: Կա հինգ տասնյակից ավելի բերման ենթարկված:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Քիչ առաջ մաքրեցին փողոցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել