Այսօր Էրեբուն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ քրեական գործի դատական նիստը ըստ մեղադրանք` Ազատուհի Հայրապետյանի ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի: Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու, ստանալու ինչպես նաև սեռական պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող դստեր Ներսիսյանին և այլ անձանց հետ ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և համապատասխան դերաբաշխման միջոցով 2003-2010 թթ. ընթացքում իրագործել իրենց հանցավոր մտադրությունը:
Այօրվա դատական նիստին ներկայացել էին մեղադրող` Մանուկյանը, ամբաստանյալի պաշտպան` Կ. Աղաջանյանը: Դատական նիստին չէին ներկայացել գործով տուժողները և վկան: Դատարան ոստիկանության և ինֆորմացիայի բաժնից պատասխան է ներկայացվել, որ տուժողներ բացակայում են Հայաստանի Հանրապետությունից, և նախագահող դատավորը, կողմերի կարծիքը լսելով, որոշում կայացրեց տուժողների նախաքննական ցուցմունքները հրապարակել, քանի որ բացակայում են ՀՀ-ից: Տուժողների նախաքննական ցուցմունքներ հրապարակելուց հետո և դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին ժամը 14:00-ին:
Առաջիկա դատաքննությանը կհետազոտվի քրեական գործում առկա փաստաթղթերը: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Ազատուհի Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net