Այսօր` սեպտեմբերի 27-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ պետք է կայանար դատական նիստ ՍԴ/0216/01/12 համարի գործով:
Ամբաստանյալ Գոռ Նամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ Թիվ N վաշտի զորամասի հրամանատար, կոչումով կապիտան, անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, զինվորական գոտիով երկու անգամ հարվածել է շարքային Ա. Ա. Կարապետյանի մեջքի հատվածին`պատճառելով առողջության թեթև վնաս:
Դատավոր Լ. Աթայանը տեղեկացրեց, որ նիստի մասնակիցները պատշաճ կերպով ծանուցված են նիստի մասին, սակայն չեն ներկայացել դատարանի կողմից հարգելի պատճառով:
Հերթական դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 12- ին :
Հանրային թղթակից Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net