Ռեժիսոր, «Օտար ամայի ափերում» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սփյուռքում բնակվող հարգելի հայրենակիցներ: Դիմում եմ խնդրանքով: Եթե դժվար չէ, զսպեք Ձեզ և ծայրահեղական կոչեր մի արեք հեռուներից: Ձեզնից շատերի համար այն ինչ տեղի է ունենում այս պահին Հայաստանում REALITY SHOW – է, որին Դուք մեծ հետաքրքրությամբ հետևում եք Ձեր բարեկեցիք արտասահմանից: Մեզ համար սա ողբերգություն է: Որը դեռ պարզ չէ ինչով է ավարտվելու: Եթե Դուք իրոք մտահոգված եք մեր երկրի ապագայով, ապա Մոսկվայից, Փարիզից և Լոս – Անջելեսից խորհուրդներ տալու փոխարեն, համեցեք Հայաստան և տեղում տվեք գնահատականներ: Հայրենիքը Ձեր կարիքն ունի: Հուսով եմ պարզ բացատրեցի և Դուք ինձ հասկացաք»: