Շահենին բռնությունների են ենթարկել ոստիկանները

Շահեն Հարությունյանին նոր մեղադրանք չի առաջադրվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա փաստաբան Ինեսաա Պետրոսյանը: Երեկ երբ մենք փորձեցինք կապվել Շահենի հետ` շտելու համար այն տեղեկությունը, թե արդյոք մեղադրանք է առաջադրվել, նա ասաց, թե այդ պահին գտնվում է ԱՆ այլընտրանքային պատիժների կրման ծառայությունում և չի կարող ասել:

Սրա վերաբերյալ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն Իրավաբան.net-ին ասաց, որ Շահենը հաշվառված է իրենց մոտ, եկել-ստորագրել է ու գնացել:

Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ այլընտրանքային պատիժների կրման վայրից դուրս գալուց հետո նրան Մաշտոնոցի պողոտայից երկրորդ անգամ են բերման ենթարկել, սակայն այժմ ազատության մեջ է: Կան նաև տեղեկություններ, որ ինչպես մյուս բերման ենթարկվածների, այնպես էլ Շահենին ոստիկանները բռնությունների են ենթարկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել