Այսօր զինված հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիակնության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: