ՀՀ նախագահի հուլիսի 12-ի ՆՀ-507-Ա հրամանագրով դատավորների նշանակումներ են կատարվել: Դատավոր Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, միաժամանակ դադարեցվել են նրա դատավորի լիազորությունները` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Նույն հրամանագրով Ավանի և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դադարեցվել են նրա դատավորի լիազորությունները` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում: