«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1.    Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-ից-10 շարքերի,

2.  Կենտրոն վարչական շրջանի՝ բացառությամբ` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Գրիգոր Լուսավորիչ, Խորհրդարանի,  Ագաթանգեղոսի, Բրյուսովի փողոցների, Օստրովսկու, Սևանի, Ծատուրյան  փողոցների և նրբանցքների,  Արշակունյաց պող. 1-ից-39 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ծխախոտագործների 1-ից-45, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-55, Խորենացու փող. 28-107  համարների:

Բացի այդ, հուլիսի 13-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Կարապետյան, Պարսեղովի, Ռոստոմյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, 190 համարների և նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 «Երևան Ջուր» ՓԲԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել