Ի՞նչ կենսագրություն ունի «Արդարության խթանում բոլորի համար» մրցանակի արժանացած կին դատավորը

Մինչ այս տեղեկացրել ենք, որ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Բրիտանիայի դեսպանության, Միավորված ազգերի կազմակերպության և ԱՄՆ դեսպանության կողմից համատեղ կազմակերպված՝ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության շրջանակներում 2016 թվականի հունիսի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվել է «Արդարության խթանում բոլորի համար» մրցանակով: Դատավորին մրցանակը հանձնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ստորև ներկայացնում ենք տիկին Հովակիմյանի կենսագրությունը:

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևանի N 1 երկարօրյա դպրոցում՝ որպես քարտուղարուհի։

1984 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։

1989 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի վերահսկողության բաժնում՝ որպես տեսուչ։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժննում՝ առաջին կարգի մասնագետ։

1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ճանաչավել է նաև 2015թ. տարվա լավագույն դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել