ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց 2015 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները

Փետրվարի 19-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց 2015 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները:

Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան»մրցանակները սահմանվել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի՝ 2009 թվականիփետրվարի 19-ի որոշմամբ և շնորհվում են յուրաքանչյուր տարի:

2015 թվականի լավագույն դատավորների և դատարանների ընտրության նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2016 թվականի փետրվարի12-ի թիվ 13Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանինախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկդատարանի պալատների նախագահները և ՀՀ վերաքննիչ դատարաններինախագահները: Հանձնաժողովը պետք է կատարեր համապատասխանուսումնասիրություններ և ներկայացներ եզրակացություն:     Հանձնաժողովը սահմանել է «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան»անվանակարգերում թեկնածուների որոշման հիմնական չափորոշիչները, դրանք են՝

  1. Քննվող գործերի քանակը,
  2. Բողոքարկված և բեկանված կամ փոփոխված գործերի քանակը,
  3. Գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը,
  4. Դատավորների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին,սեմինարներին և այլ միջոցառումներին,
  5. Կարգապահությունը,
  6. Դատավորի դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները,
  7. Դատավորի մասին մամուլի հիմնավորված հրապարակումները,
  8. ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական և ՀՀ դատավորներիընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովներումվարույթների հարուցումը և դրանց ընթացքը,
  9. Դատավորի վարքագիծը և հեղինակությունը,
  10. Կոլեկտիվի վերաբերմունքը դատավորի նկատմամբ:

Վերոնշյալ չափանիշների հիման վրա՝ 2015 թվականի «Տարվա լավագույնդատավոր» են ճանաչվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ Նաիրա Գրիգորյանը և Էդգար Հովհաննիսյանը,Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

01 02 03 04 05 06 07 08

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել