Գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը, ով մահացել է

Հուլիսի 2-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում գնացքի տակ մարդ է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.40-ի սահմաններում, նշված հատվածում բեռնատար գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 3-ին, ժամը 7.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կինը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել