Նոր մանրամասներ Սյունիքի գյուղի ավտովթարից. տուժողներից մեկը մանկահասակ երեխա է

Այսօր ԱԻՆ-ից տեղեկացրել ենք, որ հուլիսի 4-ին, ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորներ՝ 1991 թ. ծնված Ա. Ո.-ը, 1992 թ. ծնված Ռ. Ա.-ը, նույն թ. ծնված Ս. Ջ.-ը, Ի.Մ-ը  և Մ. Մ-ը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր՝ 2015 թ. ծնված Լ. Ա.-ը և «KAMAZ»-ի վարորդը տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ «Toyota Camry» մակնիշի ուղևորը հիվանդանոցում մահացել է, իսկ «KAMAZ»-ի վարորդի՝ 1969 թ. ծնված Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել