Հայրը ցանկանում է վտարել որդիների անասուններին իրեն պատկանող անասնագոմից

Անասնագոմի սեփականատեր հանդիսացող Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի բնակիչ Հրանտ Աբրահամյանը հայց էր ներկայացրել իր որդիներ Եղիշե և Միսակ Աբրահամյանների դեմ` իր սեփականությունը հանդիսացող անասնագոմից որդիների անասուններին վտարելու պահանջով:

Վերոհիշյալ դատական գործով քննությունը պետք է տեղի ունենար այսօր` Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի դրույթներով, հակընդդեմ պատասխանող կողմը հայց էր ներկայացրել դատարան` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Պատասխանող կողմը միաժամանակ միջնորդել էր` ելնելով գործի փաստական հանգամանքներից` կասեցնել սկզբնական հայցի քննությունը, մինչև հակընդդեմ հայցով քննության ավարտելը, այն է`  սկզբնական հայցը մերժել ամբողջությամբ:

Դատարանի որոշմամբ` հակընդդեմ հայցադիմումն ընդունվեց վարույթ և պատասխանող Հրանտ Աբրահամյանին ժամանակ տրամադրեց ծանոթանալու և առարկություններով ներկայանալու հաջորդ դատական նիստին:

Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին ժամը 11:30-ին:

.

Արմավիրի զարգացման կենտրոն` հատուկ Իրավաբան.net-ի համար` Հանրային թղթակից Արշակ Հովհաննիսյան

.

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել