Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 22.06.2012 թ-ին երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ ինքնակամ թողել է զորամասի տարածքը:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր մեղադրող Տիգրան Ամբարյանը, ամբաստանյալը չէր ներկայացել դատական նիստին, քանի որ Հայկ Սարգսյանը կարգապահական մեկուսարանում 2 ամիս պատիժը կրելուց հետո, տեղափոխվել է այլ զորամաս, և այդ պատճառով չի ներկայացել դատական նիստին:
Նիստին չէր ներկայացել նաև արձակուրդում գտնվող ամբաստանյալի պաշտպան Գարիկ Մալխասյանը: Այդ հանգամանքները հաշվի առնելով` դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ժամը 16.00-ին:
.
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
.
Աղբյուրը` Իրավաբան.net