Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:
«Զվարթնոց» օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայություններիաշխատակիցները:
Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնենք հաջորդիվ: Արդեն հայտնի են ՌԴ ԱԻՆ օդանավի առաջին չվերթով Երևան ժամանող ուղևորների անունները.
ԱԻՆ-ը նաև հիշեցնում է, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:
Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Իրավաբան.net