Ազգային ժողովի ամբիոնին քիչ առաջ մոտեցավ ԱԺ պատգմավոր Զարուհի Փոստանջյանը, նա սկսեց հայտարարություն անել, ինչը դուր չեկավ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, թեման ապրանքային նշանի շուրջ էր:
«Դուք, եթե ունեք սիրելի, կարող եք դահլիճից դուրս սեր բացատրել, այստեղ խոսեք թեմայի շուրջ»,- Ասում էր Հերմինե Նաղդալյանը, նա անընդհատ սեղմում էր ձայնային ազդանշանը, անջատել էր խոսափողը, սակայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չէր դադարեցնում:
Իսկ Զարուհի Փոստանջյանը հայտարարություն էր անում ընտրական օրենսգրքի վերաբերյալ:
«Տիկին Զարուհի ջան, Ընտրական օրենսգրքի թեման արդեն անցել է, 30 րոպե առաջ պետք է գայիք, ազատեք ամբիոնը»,- զայրացած ասում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն Փոստանջյանը շարունակում էր խոսել քաղաքական մենաշնորհից և ընտրական գործընթացից:
Ընթացքում խառնվեց նաև պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Րոպեներ անց Զարուհի Փոստանջյանը լքեց ամբիոնը:
Իրավաբան.net