Այսօր տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին:

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Պ. Սևակի 4 հասցեում գտնվող շենքը՝ 1535.5 քմ մակերեսով, ՀՀ  կառավարության՝ 14.05.2015 թ. N 314-Ա որոշմամբ ամրակցվել է  «ՀՀ Քննչական Կոմիտեի դեպարտամենտ»  պետական կառավարչական հիմնարկին ՝ Երեւան քաղաքի քննչական վարչության աշխատանքային պայմանները բարելավելու համար։

Շենքը  երեք հարկանի է, որի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության 647-Ն որոշմամբ  հատկացվել է 126.200.000 դրամ։ Վարչական շենքն ամբողջովին վերանորոգվել է, կահավորվել նոր գույքով, ապահովվել անհրաժեշտ  համակարգչային տեխնկայով,  ներքին ավտոմատ հեռախոսային կայանով, լոկալ ջեռուցման համակարգով։

Վարչական շենքն ունի 26 աշխատասենյակ,  խորհրդակցությունների դահլիճ,  ինչպես նաև  նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչաան վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում և կազմակերպում է Երևան քաղաքի վարչական տարածքում կատարված առանձնապես ծանր, բազմադրվագ  հանցագործությունների դեպքերով քրեական գործերով նախաքննությունը, համակարգում է Կոմիտեի՝ Երևան քաղաքի քննչական վարչության  տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, իր վերահսկողության ոլորտում իրականացնում ստուգումներ, ուսումնասիրություններ, միջոցառումներ ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ։

Քննիչների գործունեությունը, քննչական գործողություններին ուղղված պահանջները  հստակ կանոնակարգված են  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ աշխատանքային պայմանների բարելավումը, առանձին քննչական սենյակների նախատեսումը կոչված է  նպաստելու քննչական գործողությունների օրինականության ապահովմանը, արդյունավետության ու որակի բարձրացմանը։

ՀՀ Քննչական կոմիտեի՝ որպես անկախ պետական մարմնի, տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակական են։ Նախորդ ամիսներին հիմնովին վերանորոգվել եւ նոր վարչական շենքեր են տեղափոխվել նաեւ Արաբկիր եւ Շենգավիթ վարչական շրջանների քննչական  բաժինները։

Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել