Տեղի է ունեցել պետական մարմինների կոռուպցիայի դեմ պայքարը համակարգողների առաջին աշխատաժողովը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և Համաշխարհային բանկի պետական հատվածի առաջատար մասնագետ Դեյվիդ Բերնշտեյնի մասնակցությամբ այսօր Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել պետական մարմինների կոռուպցիայի դեմ պայքարը համակարգողների առաջին աշխատաժողովը:

 Աշխատաժողովին ներկա էին պետական գերատեսչությունների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունելով վերապատրաստման մասնակիցներին` ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող այն գործընթացները, որի հիման վրա էլ ՀՀ պետական գերատեսչություններում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարը համակարգողների ինստիտուտը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առաջիկայում պետական տարբեր մարմինների հակակոռուպցիոն համակարգողների պաշտոնների անձնագրերում կատարվելիք փոփոխություններին, ըստ որոնց` պետական համապատասխան աշխատակիցները կստանձնեն որոշակի իրավունքներ և պարտականություններ: Սուրեն Քրմոյանը ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության շրջանակներում կարևորել է նաև բարեխիղճ պետական ծառայողների դասի ձևավորումը և ՀՀ պետական մարմիններում նոր ձևավորվող հակակոռուպցիոն համակարգողների գործունեության հաշվետվողականության ապահովումը:

Դեյվիդ Բերնշտեյնը ևս ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` ներկայացրել է Համաշխարհային բանկի ներգրավվածության նպատակները կոռուպցիայի դեմ պայքարում և հակակոռուպցիոն համակարգողների ինստիտուտի ներդրման միջազգային փորձը:

Բերնշտեյնն անրադառնալով ՀՀ պետական մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգողների ինստիտուտի ներդրմանը` կարևորել է այդ գործընթացի առաջին փուլում պրակտիկների համայնքի ձևավորումը, ինչն իրենից կներկայացնի մի հարթակ, որտեղ տարբեր պետական մարմինների հակակոռուպցիոն համակարգողներ հնարավորություն կունենան կիսվելու միմյանց հետ հակակոռուպցիոն բնույթի համանման խնդիրներով, ինչի արդյունքում որոշ խնդիրներին լուծումներ կտրվեն համատեղ ջանքերով:

 Այնուհետև հաջորդել է աշխատաժողովի մասնակիցների միջև հարցուպատասխանը:

Արդարադատության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել