Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը. Արթիկի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Արթիկի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ դիմելով հայրենակիցներին: Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ ասվում է.

«Սիրելի´ արթիկցիներ և բոլոր հայ մարդիկ,

Անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները:
Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին:

Կատարե´ք դրամական աջակցություն «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվերամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: Դուք կարող եք նաև դրամական աջակցությունը բերել Արթիկի քաղաքապետարան, և մենք կկատարենք փոխանցումը Ձեր անունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել