6 ամիս կալանքի տակ մնալուց հետո արդարացվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, Արմեն Ասատրյանը արդարացվել է. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Արմեն Ասատրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանցով /խմբի մյուս անդամները անհայտ էին/ խուլիգանություն կատարելու համար: Մեղադրողը միջնորդել է 1 տարվա ազատազրկման դատարապարտել, սակայն դատարանը հռչակել է նրա անմեղությունը: Արդարացված անձը 6 ամիս կալանքի տալ է եղել:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Արմեն Ասատրյանը 2012թ. Երևանի Բաղրամյան պող. 1/1 հասցեում գտնվող «Կայոտ» ակումբում ինքնությունները չպարզված անձանց հետ մոտ 20 րոպե տևողությամբ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վիճաբանել է Աղասի Ստամբոլթյանի հետ, բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին, դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել