Դատավոր Էդվարդ Նահապետյանը հետաձգեց Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական նիստը և արգելեց լուսանկարել՝ պատճառաբանելով, որ ինքը ֆոտոգենիկ չէ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում` դատավոր Էդվարդ Նահապետյանի նախագահությամբ կայացավ դատական նիսն ըստ հայցի Ռազմիկ Մելոյանի` աճուրդի արդյունքում աճուրդի արդյունքների հիման վրա կայացված վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին:

.

Դատաքննությանը ներկա էր միայն գործով 3-րդ անձ` Սուսաննա Ղազարյանը:

.

Հայցվորը, պատասխանողը` Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչը, գործով որպես 3-րդ անձ ներգրավված Բագրատ Գասպարյանը, Սուրեն Մելոյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը պատշաճ ծանուցված էին, սակայն նիստին չէին ներկայացել:

.ԴԴ

Դատավոր Էդվարդ Նահապետյանը հայցվորի չներկայանալու պատճառով հետաձգեց Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական նիստը և արգելեց լուսանկարել՝ պատճառաբանելով, որ ինքը ֆոտոգենիկ չէ։ Իսկ գործով  3-րդ անձ` Սուսաննա Ղազարյանը արտահայտեց իր վրդովմունքը՝ նշելով, որ հայցորը պարզապես չի ցանկանում ներկայանալ դատական նիստին, և նիստը ամեն անգամ հետաձգվում է:

.

Լուսաբեր Տեր-Գևորգյան

.

Հանրային թղթակից
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել