Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման:
Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին:
Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:
Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ: Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»: