150 մլն դրամ հատկացման որոշումը կայացվել է նախագահի հետ քննարկելուց հետո

ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված դիտարկումների և վերլուծությունների արդյունքում արձանագրվել է, որ Հրազդան քաղաքում խիստ անհրաժեշտություն է առաջացել համայնքային մի շարք ենթակառուցվածքներում իրականացնել անհետաձգելի աշխատանքներ: Հատկապես կարևորվում է բազմաբնակարան մի շարք շենքերի բակերի ասֆալտապատումը (շուրջ 120.0 մլն ՀՀ դրամի չափով), ինչպես նաև  որոշ բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգումը (շուրջ 30.0 մլն ՀՀ դրամի չափով):

Խնդրի կարգավորման նպատակով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր կառավարության նախագծով առաջարկվում է գործադիրի նախատեսված միջոցներից 150 մլն դրամը վերաբաշխել և այդ միջոցներն ուղղել վերը նշված անհետաձգելի աշխատանքների իրականացմանը:

«Այս հարցը մենք նախագահի հետ քննարկել ենք, փաստորեն կառավարության աշխատակազմից 150 մլն դրամ կրճատում ենք ու հատկացնում ենք Հրազդան քաղաքի այդ աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել