Ինչպե՞ս արագ և առանց քաշքշուկների ստանալ տրանսպորտային միջոցի տեխ. զննման կտրոնը

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը վարորդներին հնարավորություն է ընձեռնում օնլայն հայտ լրացնել ու ստանալ տրանսպորտային միջոցների տեխ. զննման կտրոնը: Այս համակարգը բավականին արդյունավետ է, քանի որ քաղաքացիներին զերծ է պահում տարաբնույթ քաշքշուկներից:

Նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը վճարումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և տիրապետողի կողմից նշված հասցեով փոստային ծառայության միջոցով, առաքում է հաստատված ձևի տեխնիկական զննության կտրոն: Հասցեում տիրապետողի բացակայության դեպքում փոստային ծառայության կողմից տասնօրյա ժամկետում տեխնիկական զննության կտրոնը կրկին առաքվում է: Երկրորդ անգամ բացակայության դեպքում` տիրապետողը տեխնիկական զննության կտրոնը կարող է ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանից` Տիգրան Մեծի 4 հասցում, 101 սենյակ, հեռախոս 011 910-457:
Համակարգ մուտք գործելուց հետո լրացնում եք մեքենայի տվյալները, այնուհետև տեղեկատվություն է տրամադրում վճարների վերաբերյալ, որից հետո էլ կատարում եք օնլայն վճարում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել