Այսօր Արագածոտն մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ պետք է կայանար դատական նիստ` ըստ հայցի Վարդուհի Փարվանյանի ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի, որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք` Ղասմ Ասլանյան, Կարինե Խուդոյան, Անահիտ Խուդոյան, Մայրանուշ Խուդոյան` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
.
Սակայն, գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվեց` հայցվորի չներկայանալու պատճառով: Դատարանը հանձնարարեց ևս մեկ անգամ կողմերին դատարան ներկայանալու համար ծանուցագիր ուղարկել:
.
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին, ժամը 15:20-ին:
.
Հանրային թղթակից` Նարինե Բեգլարյան
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net