Մայիսի 12-ին ԱՄՆ Օռլանդոյի նույնասեռականների «Pulse» ակումբում տեղի ունեցած սպանդի մասին պատմում է 26-ամյա Նորմալ Կասիանոն, ով լոգասենյակում թաքնվածներից միակ փրկվողն է եղել: Daily Mail-ի փոխանցմամբ, Կասիանոն պատմել է, թե ինչպես էր զինված Օմար Մաթինը ծիծաղում, երբ գնդակահարում էր զոհերին:
Կասիանոյի հետևից Մաթինը 4 անգամ կրակել է, բայց նա հասցրել է սողալ իր սպանված ընկերների մարմինների վրայով և հասնել անվտանգ տեղ: Եվ միայն դեպքի հաջորդ օրը, երբ Կասիանոն դուրս է գրվել հիվանդանոցից, խոսել է սարսափելի փորձության մասին:
Երբ լսել է առաջին երկու կրակոցները, ինքն իրեն գետնին է գցել և սողալով հասել է լոգասենյակ: Կասիանոն ակումբի այլ հաճախորդների հետ փակվել է անձնակազմի համար նախատեսված լոգասենյակում, և երբ կրակոցներն ավելի մոտիկից են լսվել, նրանք սարսափահար սեղմվել են իրար:
Նա սկսել է լացել և այդ պահին լոգասենյակի դռան մոտ մի տղամարդ է սայթաքել, նա արյունահոսելիս է եղել և աղաչել է, որ իրեն ներս թողնեն: Բայց նրանք չեն կարողացել բացել խցիկը, որը ամուր փակված է եղել: Այդ պահին Մաթինը եկել և ևս մեկ անգամ կրակել ու սպանել է նրան:
«Սարսափելին այն էր, որ նա ոչինչ չէր ասում, և ավելի սարսափելի էր, երբ նա կրակեց տղային, ում արդեն կրակել էր, և ծիծաղեց: Եվ նա ծիծաղում էր, երբ ամբողջ ճակատով կրակում էր, և այդ ժամանակ ես ստացա առաջին վիրավորումս: …Նա խելագարի պես ծիծաղում էր մարդկանց սպանելիս»,- պատմել է Կասիանոն:
Այդ օրը Կասիանոն նշում էր իր 26-ամյակը, և Աստված իսկապես նրա հետ է եղել այդ օրը. լոգասենյակում նրա հետ փակված 30 մարդկանցից ոչ ոք չի փրկվել, բացի Կասիանոյից:
Կասիանոն պատմել է, թե չի կարողանում հասկանալ, թե ինչպես է դուրս եկել: Նա սողացել է իր լավագույն ընկերուհու և ընկերոջ մարմնի վրայով` անվտանգ տեղ մտնելու համար: Նա փորձել է մտնել այն անցքը, որով Մաթինն էր սողացել և ոստիկանական կրակահերթի տակ մահացել: Եվ երբ նա սողոսկել էր անցքը, իր առջև զինված ոստիկանությունն է դուրս եկել: Նա գոռացել է, որ ինքը կրակողը չէ, զոհ է, ձեռքերը բարձրացրել է վեր ու քայլել դեպի նա: