Պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը, ցուցաբերելով զսպվածություն, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել