Երևանում ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է

Հունիսի 11-ին, ժամը 23.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 10 շենքի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել՝ 23.38-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 34 CO 225 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Է., ծնվ. 1957թ.): Այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել