Այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Մեղադրող Գրիգորյանը և տուժող Արտյոմ Կարապետյանը ներկայացել են դատական նիստին, սակայն ամբաստանյալը չէր ներկայացել դատական նիստին, սակայն պատշաճ ձևով ծանուցվել էր դատական նիստի և ժամանակի մասին: Եվ նախագահող դատավոր` Ա.Ազարյանը որոշում կայացրեց գործով ամբաստանյալ Արմեն Հարությունյանին բերման ենթարկել մասին: Եվ քանի որ առանց ամբաստանյալի բացակայության հնարավոր չի անցկացնել դատական նիստը: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին ժամը 11.00-ին:
Նշենք որ, Արմեն Հարությունյնաի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք որ, Արմեն Հարությունյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ-ին մայիսի 19-ին ժամը 22.30-ի սահմաններում, Երևան Եղբայրության փողոցի 15 շենքի մոտ իր անձը հակադրելով հասարակությանը, հասարակական վայրում իր շուրջ հավաքված քաղաքացիների ներկայությամբ բարձր ձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել: Վերջինսի ՊՊՇ գնդի ոստիկանները փորձել են կարգի հրավիրել և պահանջել են դադարեցնել հասարակական կարգի խախտումը, սակայն վերջինս, շարունակելով խուլիգանական գործողությունները, հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին, զազրախեսել, որից հետո, չենթարկվելով ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջին նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակցին`պատռելով նրա ծառայողական համազգեստը ու պաշիկը, պոկել ուսադիրը և ձեռքով հարվածել վերջինիս, այդ ողջ ընթացքում չդադարելով հայհոյանքներն ու հասարակական կարգի խախտումը:
Աղբյուրը` Իրավաբան.net