Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է բանակից սնունդը յուրացնելու վերաբերյալ գործ: Ամբաստանյալի աթոռին են Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մհեր Զարոյանը, լինելով զորմասի խոհարարը, հանցավոր համաձայնության է եկել պայմանագրային զինծառայող Օվսաննա Ադամյանի հետ՝ 04.04.2016թ. յուրացրել է զգալի չափով պարենամթերք:
Գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել 14 կգ խոզի միս, 9,2կգ արևածաղիկի զեթ, 10 կգ վերմիշել, 2 կգ տոմատի մածուկ, 25 հատ ձու:
Նշենք, որ գործը քննվում է դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ: Ամբաստանյալների հանդեպ խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»
Իրավաբան.net