Մեքենայի մեջ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն անչափահաս աղջկա հետ

Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով 21 տարին լրացած անձ 2015թ. սեպտեմբեր ամսից մինչև 2016թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում, 4 տարբեր օրերի Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի ակնհայտ 16 տարին չլրացած` 2001թ. ծնված Արմինե Կարապետյանի հետ Արմավիրի մարզի Բաղրամյան-Էջմիածին ավտոճանապարհի տարբեր վայրերում իր կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 141հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Գործի դատաքննությունը կնախագահի նույն մարզի դատավոր Արթուր Ադամյանը: Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել