Էդմոն Մարուքյանն առաջարկում է կրճատել նաև փոխմարզպետների հաստիքները

Այսօր առավոտյան ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով շարունակել կառավարության օպտիմալացման ռեֆորմը և կրճատել նաև փոխմարզպետների հաստիքները: Նա իր ֆեյսբուքյան էջում նշել է.

«Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ, մեկի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզպետներն ունեն 3-ական տեղակալներ: Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են քարտուղարուհիներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն:

Որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, հետևաբար, առաջարկում եմ շարունակել սկսված բարեփոխումն ու կրճատել նաև մարզպետների տեղակալների թիվը՝ իրենց աշխատակազմերով, յուրաքանչյուր մարզում թողնելով առավելագույնը մարզպետի միայն մեկ տեղակալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել