Քննչական կոմիտեն՝ 22-ամյա երիտասարդի ջրախեղդ լինելու դեպքի մասին

2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, Սիսիանի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրամբարում մարդ է խեղդվել: Հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ, Սիսիանի ՀՓՋ-ի մարտական մեկ հաշվարկ:

Նախնական տվյալներով` հունիսի 4-ին` ժամը 13:30-ի սահմաններում, 1994 թ. ծնված Միքայել Մկրտչյանը  ջրախեղդ է եղել «Սպանդարյան» ջրամբարում լողալիս: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ ժամը 16:40-ին, հայտնաբերվել է երիտասարդի դին և ջրից դուրս հանվել:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել