ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շապունակվում են զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին եւ գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես՝ Մ.Չիլինգարյանին եւ Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու համար։ Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net